Close

ԱԴԵԿՎԱԴ

Author: admin

«Ադեկվադ» միաբանության անդամներին նախագահի նստավայրից բերման ենթարկեցին

«Ադեկվադ» միաբանության անդամներին նախագահի նստավայրից բերման ենթարկեցին

Քիչ առաջ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի հարակից տարածքից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամները, ովքեր, ի երախտագիտություն նախագահ Արմեն Սարգսյանի լռակյաց պահվածքի, միմյանց հետ չհամաձայնեցված լռության ուխտ են կատարել:


Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գրեթե բոլոր կարևորագույն գործընթացերում իշխանությունների շահերի լուռ սպասարկումը, արձանագրում ենք, որ օտարկերկրյա շահերի ներկայացվածությունը՝ ի դեմս ներկայիս իշխանությունների և նախագահ Արմեն Սարգսյանի, ազգային անվտանգության սպառնալիք է: Շարունակական լռություն պահպանելով՝ Արմեն Սարգսյանն արդեն զրկել է իրեն ապագայում հայ ժողովրդի պատմության մեջ որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից: Լռել ես մինչ այս, լռիր հետայսու:


Եվրատլանյան դաշինքի տարածաշրջանային շահերի սպասարկման գրասենյակի վերածված նախագահական նստավայրը բոլոր այն արատավոր երևույթների հանգույցն է, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի հայկական պետության հետագա գոյության և կենսունակության պահպանման համար:

«Ադեկվադ» միաբանության անդամներին ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկեցին

«Ադեկվադ» միաբանության անդամներին ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկեցին

Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության անդամներին՝ շուրջ 20 հոգի, բերման են ենթարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածքից, որտեղ նրանք լուռ համերաշխանությունն էին հայտնում միջազգային կառույցների լռակյաց վարքագծին՝ «Շարունակեք պահպանել լռություն», «Շնորհակալ ենք մեր ներքին խնդիրներին չմիջամտելու համար», «Գառների լռությունը» և այլ նմանաբովանդակ պաստառներով։

Միաբանության անդամների նպատակն էր նաև նամակ հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին, որում մասնավորապես ասված է․

«Ադեկվադ» միաբանության և մեր համակիրների անունից ցանկանում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, քաղաքական հետապնդումներին չխառնվելու և լռություն պահելու համար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայաստանը ձեր գործակալական ցանցերի ենթակայության տակ չէր, դուք մասնակցություն եք ունեցել ՀՀ-ում տեղի ունեցող գրեթե բոլոր քաղաքական գործընթացերին՝ շարունակ վկայակոչելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իշխանությունների տարանջատումը և սահմանադրական այլ արժեքներ, իսկ այսօր մենք մեծ ուրախությամբ ականատեսն ենք դառնում ձեր երկար սպասված լռության:

Դուք լռել եք, երբ մեզ ապօրինաբար բերման էին ենթարկում, երբ մեր ընտանիքի անդամներին թիրախավորում և հետապնդում էին: Դուք խոսել եք միայն այն ժամանակ, երբ «անհանգստացել են» սեռական փոքրամասնությունները, աղանդավորները, օտարերկրյա գործակալները, թեև կարծում ենք, որ շուտով անհանգիստ ժամանակներ են սկսվելու նաև վերջիններիս համար, և միևնույն է՝ կրկին կոչ ենք անում ձեզ պահպանել լռություն:
Ի նշան աջակցության՝ մենք դեսպանատան հարևանությամբ ևս միանում ենք լռության այդ ուխտին:»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակման մասին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակման մասին

«Ադեկվադ» միաբանությունն արձանագրում է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի երեխաների և կնոջ վրա իրագործված հարձակման ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետությունում հետզհետե ահագնացող բռնության դրսևորումներն ուղղակիորեն բխում են Փաշինյանի կողմից հետևողականորեն գեներացվող ատելության մթնոլորտից, անպատասխանատու և վիրավորական հայտարարություններից և համատարած ամենաթողությունից:

Ատելությունը և բռնությունը հիմնական կառավարման գործիք դարձրած այս իշխանությունները պետությունը վերածել են ահաբեկչության մեքենայի: Այս ամենի քաղաքական, իրավական և բարոյական հետևանքները կրելու է հենց Նիկոլ Փաշինյանը, իր խմբավորման անդամները և իրենց ընտանիքները:

Չկա որևէ պատճառ ակնկալելու, որ այս միջադեպը չի համալրի բազմաթիվ այլ ահաբեկչական դրսևորումների ցանկը, որոնք քաղաքական դրդապատճառներով Հայաստանում մնում են անպատիժ: Ցավոք սրտի, սա նաև նշանակում է, որ իրավիճակը երկրի ներսում էլ ավելի է սրվելու:

«Ադեկվադ» միաբանությունը աջակցելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանին և իր ընտանիքին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր թիրախ են դարձել այս հանցավոր իշխանությունների ահաբեկչական գործողություններին:

Բերման են ենթարկվել Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամ:

Բերման են ենթարկվել Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամ:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի մոտից բերման են ենթարկվել Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամներ՝ պարետատան հրահանգներին չենթարկվելու և սոցիալական հեռավորության կանոնը իբրև թե խախտելու համար։ Այնինչ, նշված պատճառաբանությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ միաբանության անդամները չեն խախել սահմանված կարգը և չեն դիմադրել ոստիկանության պահանջին։ Մարդու իրավունքների գրասենյակը արձագանքման խումբ է գործուղել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները։ Արթուր Դանիելյանն այժմ դուրս է եկել բաժնից և մեկնաբանություն է տալիս ԶԼՄ-ներին:

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին

Սույն թվականի մայիսի 20-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին մեզ համար դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու:

Միաբանությունը հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո:

Միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը:

Միաբանությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցել բոլոր շահագրգիռ շրջանակներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բազմաթիվ ծայրահեղական և ահաբեկչական բնույթի հանցանքների դեմ պայքարում:

Խորը ցավով և կսկիծով պետք է արձանագրենք, որ նախկին և ներկա իշխանությունների հանցավոր անգործության և անփութության, հաճախ՝ նաև հակապետական միտում պարունակող քայլերի հետևանքով ներկայումս որևէ պատիժ չեն կրել պետական շինություններ զավթած, ոստիկաններին գնդակահարած, բժիշկներին պատանդ պահած ահաբեկիչները: Պատիժ չեն կրել արդեն 8 ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող ՀՀ զինված ուժերի փոխգնդապետին ծեծի ենթարկած մերձիշխանական շրջանակները: Պատիժ չեն կրել երկրում սահմանադրական կարգ տապալած ու արդարադատությանը խոչընդոտած օտարերկրյա գործակալները՝ երկրի վարչապետի գլխավորությամբ: Պատիժ չեն կրել հացադուլի հետևանքով ազատազրկման վայրում մահացած լրագրողի մահվան պատասխանատուները: Անպատիժ են սեռական փոքրամասնությունների և այլ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց հանցագործությունները: Պատիժ չեն կրել առևանգման փորձ կատարած օտարերկրյա գործակալական ցանցերի խուլիգանախմբերը: Պատիժ չեն կրել ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ ֆինանսավորվող ապատեղեկատվություն և ատելություն տարածող խմբերի ներկայացուցիչները:
Այս և բազմաթիվ այլ ծանրագույն հանցագործությունների բացահայտման գործում միաբանությունը պատրաստակամ է համապարփակ աջակցություն ցուցաբերել իրավապահներին:

Լիահույս ենք, որ հենց նմանատիպ հանցագործություններ բացահայտելու նպատակով է Արթուր Դանիելյանը հրավիրվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ահաբեկչության և ծայրահեղականաության դեմ պայքարի բաժին:

Եռատոնը Սյունիքում

Եռատոնը Սյունիքում

Թուրքն ու անգլիացին չկարողացան մեզ Արցախից տարանջատել, իսկ կորոնավիրուսը կարողացավ, բայց` ժամանակավորապես: Մեր հաղթանակները մենք այսօր տոնում ենք Լեռնահայաստանում` Աշոտ Երկաթի հետ:

Մենք տեր ենք մեր հաղթանակներին ու հպարտ ենք դրանցով, որովհետև Հայրենական պատերազմի հաղթանակն էլ է մերը, Արցախյան պատերազմինն էլ:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա

Այսօր ժամը 17:20ի սահմաններում Արամի փողոցի Մաշտոցի պուրակում զբոսնելու ընթացքում Արթուր Դանիելյանը ենթարկվել է հարձակման՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վերջինս հարված է հասցրել Արթուր Դանիելյանի դեմքին, որի արդյունքում Արթուր Դանիելյանը դիմել է ինքնապաշտպանության։ Այն փաստը, որ ծեծկռտուքը սկսել է հենց Ալեն Սիմոնյանը, հաստատվում է «Ազատություն» ռ/կ- ին իր իսկ տված հարցազրույցում։ Ներկայումս Արթուր Դանիելյանը գտնվում է Էրեբունի ԲԿ-ում, և ունի բերման ենթարկվածի կարգավիճակ։

1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածը իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահ սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամեն ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա:

2. Մենք դատապարտում ենք այն երևույթը, որ ԱԺ փոխխոսնակը արդեն երկու օր է դրսևորում խուլիգանին հարիր վարք: Միևնույն ժամանակ, մենք որևէ ափսոսանք չենք զգում, որ խուլիգանական վարք դրսևորած անհատը ստացել է արժանի հակազդեցություն, եթե կուզեք` պատիժ:

3. Միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանություններն` առհասարակ և Ալեն Սիմոնյանը` մասնավորապես:

4. Ալեն Սիմոնյանը առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե տեսագրություններում, թե ականատեսների կողմից, թե Ալեն Սիմոնյանի` Ազատություկ Ռ/կ-ին տրված հարցազրույցում: Ըստ այդմ` Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում` սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով:

5. Մենք դատապարտում ենք ինքնիրավչությունն ու ամենաթողությունը: Ավելին` մենք վերահաստատում ենք մեր անհանդուժողականությունը այդ երևույթների նկատմամբ և հետայսու էլ խստագույնս պատժելու ենք բոլոր նման դրսևորումները, որոնք կփորձեն կիրառել մեր նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը որում մենք ապրում ենք:

Հրապարակեք տեսագրությունը!

Հայտարարություն. Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հեղափոխության Պահապանների

Հայտարարություն. Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հեղափոխության Պահապանների

«Հայկական Ժամանակի» էջերից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Սրան նախորդել էր Հայաստանում գործող օտարերկրյա գործակալական ցանցի դատապարտող բուռն արձագանքը, ինչն էլ, ըստ էության, հիմք հանդիսացավ, որպեսզի իրավապահները փորձեն պատասխանատվության կանչել երիտասարդների, որոնք ընդամենը փորձում էին շտկել` երկրում ստեղծված անպատասխանատվության մթնոլորտը:

Օտարերկրյա գործակալների օրակարգը սպասարկող ՀՀ վարչապետը անձամբ անդրադարձավ դեպքին և դատապարտեց երիտասարդներին, ինչը անշուշտ օրինաչափ էր, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է քաղաքական դաշտում իր գոյությամբ Հայաստանում տարիներ շարունակ անպատասխանատվության մթնոլորտ կերտել: Ընդ որում, նույն գործակալներն ամեն կերպ արդարացրեցին, իրենց իսկ ստեղծած, «Ռեստարտ» խուլիգանական խմբավորման նենգ հարձակումը «Վետո» շարժման առաջնորդի վրա:

Սկզբունքորեն մերժելով անպատասխանատու մարդու կերպարը` Ադեկվադ միաբանությունը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ մեր ժողովրդի արդար պահանջը հետապնդող երիտասարդների հանդեպ ճնշումներ գործադրելուց: Միաբանությունը իր զորակցություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են նպաստել անպատասխանատվության մթնոլորտի վերացմանը և պատրաստ են աջակցություն ցուցաբերել «Հեղափոխության պահապաններին»: Միաբանության փաստաբանական խումբն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել երիտասարդների իրավունքների պաշտպանությունը դատական ատյաններում:

Միաբանության ղեկավարությունը ուշի ուշով հետևելու է իրավապահների քայլերին այս միջադեպի շրջանակներում, համարելով սա այն ջրբաժաններից մեկը, որը հատելով, մենք կամ կգնանք դեպի արժանապատիվ և արդար քաղաքացիների պետություն, կամ արժանապատվությունն ու պատասխանատվությունը քրեորեն հետապնդող ճահիճ:

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության Հայտարարության Մասին

ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության Հայտարարության Մասին

Քիչ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հիշատակել է «Ադեկվադ» միաբանության անվանումը:

Տվյալ հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն, փնթի ու անպատասխանատու գործելաոճ, որի նպատակն է ստվերել մեր համբավն ու վարկաբեկել մեր գործունեությունը: Ըստ էության, մեր վճարած հարկերով գործող այս հիմնարկը, բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն, դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, քանի որ որևէ քայլ չի ձեռնարկել տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ: Փոխարենը նախարարությունը նախընտրեց համալրել Նիկոլ Փաշինյանի կլյաուզա ու մատնագիր գրող միավորների ցանկը: Եթե այս նախարարությունն այլ հարցերում նույն կերպ է աշխատում, ինչ և այս դեպքում՝ իր պաշտոնական հարթակից նման փնթի ապատեղեկատվություն տարածելով, կարելի է եզրակացնել,թե ինչ աղետալի վիճակում է գտնվում սոցիալական ապահովության ոլորտը:

Մենք այս դրվագը դիտարկում ենք նույն համատեքստում, ինչ և նախորդ բոլոր զրպարտանք պարունակող դրվագները, որոնցով մեզ փորձում էին ներկայացնել սևազգեստ ահաբեկիչներ, բանդա, մարդկանց փողոցում սպառնացող միավորներ և այլն: Ինչպես բոլոր այս թվարկված դրվագներում, այնպես էլ հիմա, իշխանությունը ձախողելու է:

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարում է, որ միաբանության կողմից որևէ մեկը չի այցելել Գյումրի, տվյալ քաղաքացին չի հանդիսանում միաբանության անդամ և չի գործում մեր անունից:

«Ադեկվադ» միաբանությունը պահանջում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 24 ժամվա ընթացքում հրապարակային հերքումով հանդես գալ և ներողություն խնդրել «Ադեկվադ» միաբանությունից՝ նման փնթի կերպով մեզ անվանարկելու համար:

Մի ստիպեք մեզ կիրառել ձեր դեմ նույն գործիքակազմը, քանի որ անգամ այդ հարցում մենք շատ ավելի արդյունավետ կլինենք,քան դուք:

Հայտարարություն. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումար

Հայտարարություն. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումար

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանյան քաղաքական դաշտը համալրելու է գալիս նոր կուսակցություն․«Ադեկվադ» միաբանությունը 2019 թ․ սեպտեմբերի 7-ին անցկացնում է նույնանուն կուսակցության հիմնադիր համագումար, որը տեղի կունենա «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում, ժամը 11։00-ին ։

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ներկայացվելու է կուսակցության ստեղծման ծրագիրը և հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները:

Միջոցառումը բաց է լուսաբանման համար։