Հայտարարություն. Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հեղափոխության Պահապանների

Հայտարարություն. Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հեղափոխության Պահապանների

«Հայկական Ժամանակի» էջերից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Սրան նախորդել էր Հայաստանում գործող օտարերկրյա գործակալական ցանցի դատապարտող բուռն արձագանքը, ինչն էլ, ըստ էության, հիմք հանդիսացավ, որպեսզի իրավապահները փորձեն պատասխանատվության կանչել երիտասարդների, որոնք ընդամենը փորձում էին շտկել` երկրում ստեղծված անպատասխանատվության մթնոլորտը:

Օտարերկրյա գործակալների օրակարգը սպասարկող ՀՀ վարչապետը անձամբ անդրադարձավ դեպքին և դատապարտեց երիտասարդներին, ինչը անշուշտ օրինաչափ էր, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է քաղաքական դաշտում իր գոյությամբ Հայաստանում տարիներ շարունակ անպատասխանատվության մթնոլորտ կերտել: Ընդ որում, նույն գործակալներն ամեն կերպ արդարացրեցին, իրենց իսկ ստեղծած, «Ռեստարտ» խուլիգանական խմբավորման նենգ հարձակումը «Վետո» շարժման առաջնորդի վրա:

Սկզբունքորեն մերժելով անպատասխանատու մարդու կերպարը` Ադեկվադ միաբանությունը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ մեր ժողովրդի արդար պահանջը հետապնդող երիտասարդների հանդեպ ճնշումներ գործադրելուց: Միաբանությունը իր զորակցություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են նպաստել անպատասխանատվության մթնոլորտի վերացմանը և պատրաստ են աջակցություն ցուցաբերել «Հեղափոխության պահապաններին»: Միաբանության փաստաբանական խումբն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել երիտասարդների իրավունքների պաշտպանությունը դատական ատյաններում:

Միաբանության ղեկավարությունը ուշի ուշով հետևելու է իրավապահների քայլերին այս միջադեպի շրջանակներում, համարելով սա այն ջրբաժաններից մեկը, որը հատելով, մենք կամ կգնանք դեպի արժանապատիվ և արդար քաղաքացիների պետություն, կամ արժանապատվությունն ու պատասխանատվությունը քրեորեն հետապնդող ճահիճ:

Leave a comment