Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ նաև՝ Գաղտնիության քաղաքականություն) կազմվել է «Ադեկվադիզմ» ՀԿ կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, 0002, Ամիրյան 22), այսուհետ՝ «մենք», և նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են, թե ինչպես են իրենց անձնական տվյալներն օգտվագործվելու adekvad.am կայքի (այսուհետ նաև՝ Կայք) կողմից: Կայքի բովանդակությունը և Գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:
Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրորեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Մեր կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը:
- Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում:
Կայքում Ձեր անձնական տվյալները հավաքագրվում են, երբ դուք.
- լրացնում եք Կայքում տեղադրված հայտերը (այսուհետ՝ Հայտեր)
- ներկայացնում եք անդամագրվելու դիմում
- լրացնում եք «Հետադարձ կապ» ձևաթուղթը
- այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում): Մանրամասն՝ 5-րդ բաժնում:
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:
- Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում:
Մենք հավաքագրում ենք Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք:
- Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները:
Վերոնշյալ դեպքերում մեր կողմից հավաքագրված անձնական տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.
- սպասարկման որակի բարձրացման նպատակով կայքի բարելավման համար,
- Ձեր նամակներին պատասխանելու համար,
- Ձեր լրացրած «Հետադարձ կապ» ձևաթղթին պատասխանելու համար:
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում (մանրամասն՝ 4-րդ բաժնում), որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:
Մենք պարտավորվում ենք՝
- չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշիչ վերնագրեր կամ էլեկտրոնային հասցեներ,
- բոլոր հաղորդագրություններում նշել մեր գործունեության կամ գլխամասային գրասենյակի փաստացի հասցեն:
- Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:
Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (ՀԿ-ի աշխատակիցներին), ովքեր ունեն նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավասություն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ մենք կիրառում ենք անվտանգության մի շարք միջոցներ:
- Արդյո՞ք մենք օգտագործում ենք «cookies» բաժինը:
Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում են մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ները
- Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,
- Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Նշված տեղեկությունների հետ աշխատանքը կարող է վստահվել տվյալ ոլորտում մասնագիտացված ծառայություններ մատուցող երրորդ անձանց՝ Ձեր տվյալների գաղնիությունը խստագույնս պահպանելու պայմանով:Մենք ընդունում ենք «Չհետևել» ազդանշանները և չենք հետևում Ձեր բրաուզերին, չենք ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:
- Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ մենք թույլ չենք տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:
- Երրորդ կողմի հղումներ
Մենք մեր կայքում չենք ներառում կամ առաջարկում երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ:
- Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխել գաղտնիության քաղաքականությունը:
- Դուք կծանուցվեք գաղտնիության քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ էլեկտրոնային նամակի միջոցով, եթե լրացրել եք մեզ անդամակցելու ձևաթուղթը:
- Հետադարձ կապ
Գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ ստորև ներկայացված հասցեով.
ՀՀ, Երևան, 0002
Ամիրյան 22