Close

ԱԴԵԿՎԱԴ

Author: admin

Հայտարարություն` Արցախում Զարգացումների Շուրջ

Հայտարարություն` Արցախում Զարգացումների Շուրջ

Օրերս ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց շուրջ 34 միլիոն դրամ տրամադրել երկու հասարակական կազմակերպությունների,

որոնք այդ դրամաշնորհը պետք է օգտագործեն Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք ընտրությունների վերահսկողությունը կազմակերպելու համար: Վերոհիշյալ ՀԿ-ները հանդիսանում են Հայաստանում գործող և տարիներ շարունակ պետության և հասարակության հիմքերը քայքայող օտարերկրյա գործակալական ցանցի մասնիկներ: Արձանագրում ենք նաև որ այդ ՀԿ-ներին ֆինանսապես սնուցող օտարերկրյա հաստատությունները ոչ միայն հրաժարվում են ճանաչել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, այլ նաև շարունակաբար կեղծ հավասարության նշան են դրել ագրեսոր և հայատյաց Ադրբեջանի և իր ֆիզիկական անվտանգության համար գոյամարտ մղող Արցախի զինված ուժերի գործունեության մեջ՝ հետևողականորեն կոչեր հնչեցնելով երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, թեպետ այդ ռեժիմը խախտելու որևէ մոտիվացիա հայկական կողմը չի ունեցել:

որոնք այդ դրամաշնորհը պետք է օգտագործեն Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք ընտրությունների վերահսկողությունը կազմակերպելու համար: Վերոհիշյալ ՀԿ-ները հանդիսանում են Հայաստանում գործող և տարիներ շարունակ պետության և հասարակության հիմքերը քայքայող օտարերկրյա գործակալական ցանցի մասնիկներ: Արձանագրում ենք նաև որ այդ ՀԿ-ներին ֆինանսապես սնուցող օտարերկրյա հաստատությունները ոչ միայն հրաժարվում են ճանաչել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, այլ նաև շարունակաբար կեղծ հավասարության նշան են դրել ագրեսոր և հայատյաց Ադրբեջանի և իր ֆիզիկական անվտանգության համար գոյամարտ մղող Արցախի զինված ուժերի գործունեության մեջ՝ հետևողականորեն կոչեր հնչեցնելով երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, թեպետ այդ ռեժիմը խախտելու որևէ մոտիվացիա հայկական կողմը չի ունեցել:

Ըստ այդ վերոհիշյալ ՀԿ-ներին գործունեությունը հովանավորելով ՀՀ կառավարությունը նպաստում է արտաքին ուժերի համար խիստ անհրաժեշտ և մեր պետությունների համար կործանարար հակառակորդի օրակարգին ծառայող ուժերի ներթափանցմանը մեր պաշարված ամրոցի միջնաբերդը: Չկարողանալով մեր ամրոցի պատերը հաղթահարել դրսից, հակառակորդը փորձ է ձեռնարկում ապականել իրավիճակը ներսից: Ընտրական պրոցեսների վերահսկումը ինքնին լուրջ հետախուզական տվյալներին տիրապետելու հնարավորություն է ընձեռնում, տվյալներ որոնք ըստ ամենայնի շատ արագ կհանգրվանեն հակառակորդի համապատասխան ծառայության սեղաններին:

Ընտրական պրոցեսների «վերահսկմանը» կհետևեն նախաձեռնություններ, որոնք իբր թե միտված կլինեն խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելուն, պետկառավարաման թափանցիկությունը ավելացնելուն, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելուն, մինչդեռ իրականում կեղծիքների հիման վրա կառուցված մեդիա-մանիպուլյացիաների արդյունքում սերմացվելու է փոխադարձ ատելություն, նախանձ և անվստահություն: Այսպես եղել է Հայաստանում տասնամյակներ շարունակ, սա է տեղի ունենալու նաև Արցախում,եթե այս նախաձեռնությունները չհանդիպեն պատշաճ դիմադրության:

Հաշվի առնելով վերոհիշյալը կոչ ենք անում Արցախի իշխանություններին և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին թույլ չտալ իրենց քաղաքական տարաձայնությունները հասարակությունը պառակտելու գործիք սարքել: Օտարերկրյա գործակալների ներթափանցման հետևանքները լինելու են շատ ավելի ցավալի և ավերիչ, քան ցանկացած քաղաքական կամ միջանձնային տարաձայնությունից բխող կոնֆլիկտ:

Մեզ հայտարարված հիբրիդային պատերազմում մենք շարունակաբար պարտություններ ենք արձանագրում, քանի որ սովոր ենք հակառակորդին տեսնել միայն Ադրբեջանի ԶՈւ համազգեստով, մինչդեռ արդեն վաղուց հակառակորդը ապրում է մեր կողքին և շատ հաճախ ունի «յան»-ով ավարտվող ազգանուն:

Հիմք ընդունելով այն աշխարհաքաղաքական բարդ բալանսն ու փխրուն ստատուս քվոն, որի պահպանման հիմնական բեռը մինչ օրս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուսերի վրա էր, մենք միշտ զերծ ենք մնացել Արցախի ներքաղաքական զարգացումներին արձագանքելուց: Սակայն օտարերկրյա ներթափանցման նման լկտի նախադեպը հաշվի առնելով՝ մենք ստիպված ենք արձանագրել, որ այսուհետ այդ չեզոքության պահպանումը հավասարազոր է հանցավոր անգործության: Հետևաբար այսօր ավելի քան հրատապ է օժանդակությունն այն հայրենակիցներին, որոնք, տասնամյակներ շարունակ խրամատներում պատերազմելով ակնհայտ հակառակորդի հետ, կարող են շփոթության մատնվել՝ քողարկված հակառակորդի հետ առերեսվելիս…

Եվ սա խնդիր է, որի առնչությամբ «Ադեկվադ» միաբանությունը պարտավոր է և մոտ ապագայում հանդես կգա նախաձեռնությամբ:

Հայտարարություն. Ակտիվ Գործողությունների Փուլ

Հայտարարություն. Ակտիվ Գործողությունների Փուլ

«Ադեկվադ» ՀԿ-ը հայտարարում է ակտիվ գործողությունների փուլ՝ իր հակազդեցությունը դրսևորելով սահմանադրական կարգի կոպտագույն տապալման հերթական դրվագի ԻՐԱԿԱՆ պատվիրատուների դեմ։

«Ադեկվադ» ՀԿ-ը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի պետականության կորստին տանող այս սաբոտաժի ընդամենը կատարածու, իսկ իրական լծակները գտնվում են օտարերկրյա գործակալական ցանցի քողարված տերերի ձեռքում։

ԵՄ գրասենյակը տարիների ընթացքում փաստացի հովանավորել է ՀՀ-ում տնտեսական, քաղաքական, կադրային, ֆինանսական, հոգեբանական, հասարակական, օրենսդիր, իսկ այժմ՝ նաև դատական իշխանության ճգնաժամի առաջացումը։ Այսպիսով՝ ԵՄ-ը նպաստում է ոչ թե Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, այլ հակառակը՝ դրանց արժեզրկմանը։

ԵՄ հայաստանյան ներկայացուցչության առջև այս պահին տեղի է ունենում «Ադեկվադ» ՀԿ-ի գաղափարակիցների ինքնաբուխ ակցիան։ Տասնյակ մասնակիցներ վեր են պարզել պաստառներ հետևյալ գրություններով՝ «Svitalsik» (Սվիտալսիկ), «Take your puppets back» (հետ վերցրեք ձեր խամաճիկներին), «Armenia under occupation» (բռնազավթված Հայաստան) և այլ պաստառներ։

Բոլոր նրանց, ովքեր գիտակցում են այս սաբոտաժի աղետալի հետևանքները, մասնակիցները կոչ են անում միանալ շարժմանը՝ ԵՄ գրասենյակի առջև։

Հայտարարություն. դատարանների մուտքերը փակելու՝ Ն.Փաշինյանի հորդորի մասին

Հայտարարություն. դատարանների մուտքերը փակելու՝ Ն.Փաշինյանի հորդորի մասին

Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը` մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։ Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։

Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք գիտակցում, բայց դատական իշխանության վերացումն անխուսափելիորեն հանգեցնելու է աղետալի հետևանքների, որոնք թակելու են հենց ձեր դռները։ Մեր` վաղվա պետականության կորստի մեղավորը հենց դուք եք՝ այս ապօրինի ակցիաների մասնակիցներդ։

Դուք չեք լինելու դատողը, դուք լինելու եք դատվողը, քանի որ վարչապետը դրդում է ձեզ դառնալ հանցագործ և հանցակից։ Վաղը դատարանի աշխատանքը խոչընդոտող ցանկացած քաղաքացու արարք պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի արդյունքում սահմանադրական կարգի վերականգնումից հետո դատապարտվելու եք մինչև 5 տարի ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի արարքը սահմանադրական կարգի տապալում է, որի համար նրան սպասում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։

Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ, խորացնել հասարակական ատելությունը և պառակտել` պատերազմական վտանգի առջև կանգնած հանրությանը։ Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը։

Ադեկվադներ, մենք կանք։ Ու մենք չենք հանձնվելու։

Հետևեք մեր էջին և պատրաստ եղեք միանալ։

«Ադեկվադ» ՀԿ