Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակման մասին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակման մասին

«Ադեկվադ» միաբանությունն արձանագրում է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի երեխաների և կնոջ վրա իրագործված հարձակման ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետությունում հետզհետե ահագնացող բռնության դրսևորումներն ուղղակիորեն բխում են Փաշինյանի կողմից հետևողականորեն գեներացվող ատելության մթնոլորտից, անպատասխանատու և վիրավորական հայտարարություններից և համատարած ամենաթողությունից:

Ատելությունը և բռնությունը հիմնական կառավարման գործիք դարձրած այս իշխանությունները պետությունը վերածել են ահաբեկչության մեքենայի: Այս ամենի քաղաքական, իրավական և բարոյական հետևանքները կրելու է հենց Նիկոլ Փաշինյանը, իր խմբավորման անդամները և իրենց ընտանիքները:

Չկա որևէ պատճառ ակնկալելու, որ այս միջադեպը չի համալրի բազմաթիվ այլ ահաբեկչական դրսևորումների ցանկը, որոնք քաղաքական դրդապատճառներով Հայաստանում մնում են անպատիժ: Ցավոք սրտի, սա նաև նշանակում է, որ իրավիճակը երկրի ներսում էլ ավելի է սրվելու:

«Ադեկվադ» միաբանությունը աջակցելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանին և իր ընտանիքին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր թիրախ են դարձել այս հանցավոր իշխանությունների ահաբեկչական գործողություններին:

Leave a comment