«Ադեկվադ» միաբանության անդամներին նախագահի նստավայրից բերման ենթարկեցին
Քիչ առաջ Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի հարակից տարածքից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամները, ովքեր, ի երախտագիտություն նախագահ Արմեն Սարգսյանի լռակյաց պահվածքի, միմյանց հետ չհամաձայնեցված լռության ուխտ են կատարել: Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գրեթե բոլոր կարևորագույն գործընթացերում իշխանությունների շահերի լուռ սպասարկումը, արձանագրում
«Ադեկվադ» միաբանության անդամներին ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկեցին
Քիչ առաջ «Ադեկվադ» միաբանության անդամներին՝ շուրջ 20 հոգի, բերման են ենթարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածքից, որտեղ նրանք լուռ համերաշխանությունն էին հայտնում միջազգային կառույցների լռակյաց վարքագծին՝ «Շարունակեք պահպանել լռություն», «Շնորհակալ ենք մեր ներքին խնդիրներին չմիջամտելու համար», «Գառների լռությունը» և այլ նմանաբովանդակ պաստառներով։ Միաբանության անդամների նպատակն էր նաև նամակ հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակման մասին
«Ադեկվադ» միաբանությունն արձանագրում է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի երեխաների և կնոջ վրա իրագործված հարձակման ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետությունում հետզհետե ահագնացող բռնության դրսևորումներն ուղղակիորեն բխում են Փաշինյանի կողմից հետևողականորեն գեներացվող ատելության մթնոլորտից, անպատասխանատու և վիրավորական հայտարարություններից և համատարած ամենաթողությունից: Ատելությունը և բռնությունը հիմնական կառավարման գործիք դարձրած այս իշխանությունները պետությունը
Բերման են ենթարկվել Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամ:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի մոտից բերման են ենթարկվել Ադեկվադ միաբանության շուրջ 20 անդամներ՝ պարետատան հրահանգներին չենթարկվելու և սոցիալական հեռավորության կանոնը իբրև թե խախտելու համար։ Այնինչ, նշված պատճառաբանությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ միաբանության անդամները չեն խախել սահմանված կարգը և չեն դիմադրել ոստիկանության պահանջին։
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին
Սույն թվականի մայիսի 20-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին մեզ համար դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու: Միաբանությունը հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո: Միաբանությունը ողջունում
Եռատոնը Սյունիքում
Թուրքն ու անգլիացին չկարողացան մեզ Արցախից տարանջատել, իսկ կորոնավիրուսը կարողացավ, բայց` ժամանակավորապես: Մեր հաղթանակները մենք այսօր տոնում ենք Լեռնահայաստանում` Աշոտ Երկաթի հետ: Մենք տեր ենք մեր հաղթանակներին ու հպարտ ենք դրանցով, որովհետև Հայրենական պատերազմի հաղթանակն էլ է մերը, Արցախյան պատերազմինն էլ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա
Այսօր ժամը 17:20ի սահմաններում Արամի փողոցի Մաշտոցի պուրակում զբոսնելու ընթացքում Արթուր Դանիելյանը ենթարկվել է հարձակման՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վերջինս հարված է հասցրել Արթուր Դանիելյանի դեմքին, որի արդյունքում Արթուր Դանիելյանը դիմել է ինքնապաշտպանության։ Այն փաստը, որ ծեծկռտուքը սկսել է հենց Ալեն Սիմոնյանը, հաստատվում է «Ազատություն» ռ/կ- ին իր իսկ տված հարցազրույցում։ Ներկայումս Արթուր Դանիելյանը
Հայտարարություն. Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հեղափոխության Պահապանների
«Հայկական Ժամանակի» էջերից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Սրան նախորդել էր Հայաստանում գործող օտարերկրյա գործակալական ցանցի դատապարտող բուռն արձագանքը, ինչն էլ, ըստ էության, հիմք հանդիսացավ, որպեսզի իրավապահները փորձեն պատասխանատվության կանչել երիտասարդների, որոնք ընդամենը փորձում
ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության Հայտարարության Մասին
Քիչ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հիշատակել է «Ադեկվադ» միաբանության անվանումը: Տվյալ հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն, փնթի ու անպատասխանատու գործելաոճ, որի նպատակն է ստվերել մեր համբավն ու վարկաբեկել մեր գործունեությունը: Ըստ էության, մեր վճարած հարկերով գործող այս հիմնարկը, բուն գործունեությամբ զբաղվելու փոխարեն, դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների, քանի
Հայտարարություն. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումար
Մամուլի հաղորդագրություն Հայաստանյան քաղաքական դաշտը համալրելու է գալիս նոր կուսակցություն․«Ադեկվադ» միաբանությունը 2019 թ․ սեպտեմբերի 7-ին անցկացնում է նույնանուն կուսակցության հիմնադիր համագումար, որը տեղի կունենա «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում, ժամը 11։00-ին ։ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ներկայացվելու է կուսակցության ստեղծման ծրագիրը և հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները: Միջոցառումը բաց է լուսաբանման համար։