Հայտարարություն. Ակտիվ Գործողությունների Փուլ
«Ադեկվադ» ՀԿ-ը հայտարարում է ակտիվ գործողությունների փուլ՝ իր հակազդեցությունը դրսևորելով սահմանադրական կարգի կոպտագույն տապալման հերթական դրվագի ԻՐԱԿԱՆ պատվիրատուների դեմ։
«Ադեկվադ» ՀԿ-ը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի պետականության կորստին տանող այս սաբոտաժի ընդամենը կատարածու, իսկ իրական լծակները գտնվում են օտարերկրյա գործակալական ցանցի քողարված տերերի ձեռքում։
ԵՄ գրասենյակը տարիների ընթացքում փաստացի հովանավորել է ՀՀ-ում տնտեսական, քաղաքական, կադրային, ֆինանսական, հոգեբանական, հասարակական, օրենսդիր, իսկ այժմ՝ նաև դատական իշխանության ճգնաժամի առաջացումը։ Այսպիսով՝ ԵՄ-ը նպաստում է ոչ թե Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, այլ հակառակը՝ դրանց արժեզրկմանը։
ԵՄ հայաստանյան ներկայացուցչության առջև այս պահին տեղի է ունենում «Ադեկվադ» ՀԿ-ի գաղափարակիցների ինքնաբուխ ակցիան։ Տասնյակ մասնակիցներ վեր են պարզել պաստառներ հետևյալ գրություններով՝ «Svitalsik» (Սվիտալսիկ), «Take your puppets back» (հետ վերցրեք ձեր խամաճիկներին), «Armenia under occupation» (բռնազավթված Հայաստան) և այլ պաստառներ։
Բոլոր նրանց, ովքեր գիտակցում են այս սաբոտաժի աղետալի հետևանքները, մասնակիցները կոչ են անում միանալ շարժմանը՝ ԵՄ գրասենյակի առջև։