Close

ԱԴԵԿՎԱԴ

Category: Կուսակցություն

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին

Սույն թվականի մայիսի 20-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին մեզ համար դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու:

Միաբանությունը հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո:

Միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը:

Միաբանությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցել բոլոր շահագրգիռ շրջանակներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բազմաթիվ ծայրահեղական և ահաբեկչական բնույթի հանցանքների դեմ պայքարում:

Խորը ցավով և կսկիծով պետք է արձանագրենք, որ նախկին և ներկա իշխանությունների հանցավոր անգործության և անփութության, հաճախ՝ նաև հակապետական միտում պարունակող քայլերի հետևանքով ներկայումս որևէ պատիժ չեն կրել պետական շինություններ զավթած, ոստիկաններին գնդակահարած, բժիշկներին պատանդ պահած ահաբեկիչները: Պատիժ չեն կրել արդեն 8 ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող ՀՀ զինված ուժերի փոխգնդապետին ծեծի ենթարկած մերձիշխանական շրջանակները: Պատիժ չեն կրել երկրում սահմանադրական կարգ տապալած ու արդարադատությանը խոչընդոտած օտարերկրյա գործակալները՝ երկրի վարչապետի գլխավորությամբ: Պատիժ չեն կրել հացադուլի հետևանքով ազատազրկման վայրում մահացած լրագրողի մահվան պատասխանատուները: Անպատիժ են սեռական փոքրամասնությունների և այլ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց հանցագործությունները: Պատիժ չեն կրել առևանգման փորձ կատարած օտարերկրյա գործակալական ցանցերի խուլիգանախմբերը: Պատիժ չեն կրել ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ ֆինանսավորվող ապատեղեկատվություն և ատելություն տարածող խմբերի ներկայացուցիչները:
Այս և բազմաթիվ այլ ծանրագույն հանցագործությունների բացահայտման գործում միաբանությունը պատրաստակամ է համապարփակ աջակցություն ցուցաբերել իրավապահներին:

Լիահույս ենք, որ հենց նմանատիպ հանցագործություններ բացահայտելու նպատակով է Արթուր Դանիելյանը հրավիրվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ահաբեկչության և ծայրահեղականաության դեմ պայքարի բաժին:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա

Այսօր ժամը 17:20ի սահմաններում Արամի փողոցի Մաշտոցի պուրակում զբոսնելու ընթացքում Արթուր Դանիելյանը ենթարկվել է հարձակման՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վերջինս հարված է հասցրել Արթուր Դանիելյանի դեմքին, որի արդյունքում Արթուր Դանիելյանը դիմել է ինքնապաշտպանության։ Այն փաստը, որ ծեծկռտուքը սկսել է հենց Ալեն Սիմոնյանը, հաստատվում է «Ազատություն» ռ/կ- ին իր իսկ տված հարցազրույցում։ Ներկայումս Արթուր Դանիելյանը գտնվում է Էրեբունի ԲԿ-ում, և ունի բերման ենթարկվածի կարգավիճակ։

1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածը իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահ սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամեն ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա:

2. Մենք դատապարտում ենք այն երևույթը, որ ԱԺ փոխխոսնակը արդեն երկու օր է դրսևորում խուլիգանին հարիր վարք: Միևնույն ժամանակ, մենք որևէ ափսոսանք չենք զգում, որ խուլիգանական վարք դրսևորած անհատը ստացել է արժանի հակազդեցություն, եթե կուզեք` պատիժ:

3. Միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանություններն` առհասարակ և Ալեն Սիմոնյանը` մասնավորապես:

4. Ալեն Սիմոնյանը առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե տեսագրություններում, թե ականատեսների կողմից, թե Ալեն Սիմոնյանի` Ազատություկ Ռ/կ-ին տրված հարցազրույցում: Ըստ այդմ` Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում` սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով:

5. Մենք դատապարտում ենք ինքնիրավչությունն ու ամենաթողությունը: Ավելին` մենք վերահաստատում ենք մեր անհանդուժողականությունը այդ երևույթների նկատմամբ և հետայսու էլ խստագույնս պատժելու ենք բոլոր նման դրսևորումները, որոնք կփորձեն կիրառել մեր նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը որում մենք ապրում ենք:

Հրապարակեք տեսագրությունը!

Հայտարարություն. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումար

Հայտարարություն. «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումար

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանյան քաղաքական դաշտը համալրելու է գալիս նոր կուսակցություն․«Ադեկվադ» միաբանությունը 2019 թ․ սեպտեմբերի 7-ին անցկացնում է նույնանուն կուսակցության հիմնադիր համագումար, որը տեղի կունենա «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում, ժամը 11։00-ին ։

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ներկայացվելու է կուսակցության ստեղծման ծրագիրը և հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները:

Միջոցառումը բաց է լուսաբանման համար։